Ի՞նչ պետք է անի Թուրքիան տարածաշրջանի խաղաղության համար. Փաշինյանի պատասխանն «Ինտերֆաքսին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել 2020թ․-ի սեպտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Անկարան պետք է փոխի Երևանի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։

Փաշինյանը հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի կողմից միակողմանի կարգով փակվել է դեռևս 1993թ․-ին։

«Հայաստանը միշտ էլ հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ առանց նախապայմանների, բայց դա մերժել է հենց Թուրքիան»,-նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել 2020թ․-ի սեպտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում։

Թուրքիան ամեն ինչ կանի, որ Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի. Ռոբերտ Քոչարյան

«Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղիղ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Ղարաբաղյան հակամարտության գոտի նետելով օտարազգի զինված գրոհայիններին։ Այդ համատեքստում, հաստատուն խաղաղության և տարածաշրջանում տնտեսական նկարագրի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»,-կարծում է Փաշինյանը։

Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների թեմայով բանավեճերն ակտիվացան Հայաստանի քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո։ Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է տարածաշրջանում բերանպաստ մթնոլորտ ձևավորել Հայաստանի շուրջ, իսկ «դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսանկյունը տարածաշրջանի նկատմամբ»։ Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք Թուրքիան հանդիսանում է Հայաստանին թշնամի պետություն, հայտարարել էր, որ «մենք պետք է որոշ շտկումներ մտցնենք մեր մոտեցումներում»։

Սիրել թշնամուն` չի նշանակում հպատակվել. եպիսկոպոսը՝ թուրքերի հանդեպ վերաբերմունքի մասին