«Ձյունիկից» հետո սա ամենախոշոր հրդեհն է. «Սուրմալուի» հրդեհը` լուսանկարներում

Sputnik

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Տեղում լրագրողների հետ զրույցում հայտնեց փրկարարական ջոկատի ղեկավար, մայոր Արթուր Մարդանյանը։

Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ. մանրամասներ «Սուրմալուի» հրդեհից

«Տեղում կուտակված այրվող նյութերը շատ են, տակից ծխում են, և հիմա փրկարարները քանդում ու մարում են այդ օջախները։ «Ձյունիկ» սառնարաններում բռնկված հրդեհից հետո սա ամենախոշորն է»,–ասաց Մարդանյանը։

 Նրա խոսքով` հրդեհի հետևանքով տուժածներ չկան, և ծխացող օջախների ամբողջական մարումն այսօր կավարտեն։

Հիշեցնենք, որ «Սուրմալուում» այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերն առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։

1 / 16
Հրդեհաշիջման աշխատանքները` «Սուրմալու» առևտրի տանը
2 / 16
«Սուրմալու» առևտրի տունը` հրդեհից հետո
3 / 16
«Սուրմալու» առևտրի տան այրված խաղալիքները
4 / 16
Հրդեհաշիջման աշխատանքները` «Սուրմալու» առևտրի տանը
5 / 16
Այրված ապրանքն ու տաղավարի տերը. «Սուրմալու» առևտրի տուն
6 / 16
Հրդեհաշիջման աշխատանքները` «Սուրմալու» առևտրի տանը
7 / 16
«Սուրմալու» առևտրի տունը` հրդեհից հետո
8 / 16
Հրդեհաշիջման աշխատանքները` «Սուրմալու» առևտրի տանը
9 / 16
Հրդեհաշիջման աշխատանքները` «Սուրմալու» առևտրի տանը
10 / 16
Հրին կուլ գնացած տաղավարներն ու դրանց տերը
11 / 16
Հրդեհաշիջման աշխատանքները` «Սուրմալու» առևտրի տանը
12 / 16
«Սուրմալու» առևտրի տունը` հրդեհից հետո
13 / 16
«Սուրմալու» առևտրի տունը` հրդեհից հետո
14 / 16
Հրշեջները` «Սուրմալու» առևտրի տանը
15 / 16
Փրկված ապրանքի տարհանում` «Սուրմալու» առևտրի տնից
16 / 16
Հրշեջները` «Սուրմալու» առևտրի տանը