Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

Քիմ Քարդաշյանն աշխարհում երկրորդ միլիարդատեր աստղն է նախկին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ ընդգրկվել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Պարբերականի հաշվարկներով ՝ այժմ նրա կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար։

«Քիմն Արցախ է գնում». Քարդաշյանը ինքնատիպ լուսանկարներ է հրապարակել

Անցյալ տարի Քիմը վաստակել է ընդամենը 780 մլն դոլար։ Վարկանիշում իր դիրքերը բարձրացնել նրան հաջողվել է երկու շահավետ բիզնեսների` KKW Beauty կոսմետիկ ապրանքանիշի և Skims ներքնազգեստների գծի շնորհիվ։ Քիմը նաև խոշոր գումարներ է աշխատում իր ռեալիթի-շոուի, գովազդների և անշարժ գույքի շնորհիվ։ Նա ունի Կալաբասասում երեք անշարժ գույք և Disney-ի, Amazon-ի, Netflix-ի, Adidas-ի բաժնետոմսերի:

Այժմ Քիմը ամենահարուստ մարդկանց ցուցակի 2755-րդ տեղում է՝ 1 մլրդ դոլար կարողությամբ։ Նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, 1750-րդ տեղում է, նա 800 միլիոնով ավելի շատ գումար է աշխատել։ 

Ամեն ինչ ըստ պայմանագրի. Քիմ Քարդաշյանը բաժանվում է

Քիմ Քարդաշյանի քույրը՝ մոդել և բիզնեսմեն Քայլի Ջեները, այս տարի կորցրել է միլիարդատիրոջ իր կարգավիճակը և վարկանիշում չի հայտնվել։

Քիմ Քարդաշյանը KKW Beauty-ը հիմնել է 2017 թվականին։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում այդ բիզնեսը նրան մոտ 100 մլն դոլար եկամուտ է բերել։ Skims-ում նրա մասնաբաժինը, Forbes-ի տվյալներով, գնահատվում է 225 մլն դոլար:

Քիմ Քարդաշյանը 40 տարեկան է։ Համաշխարհային ճանաչում է ստացել 2007 թվականին «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի թողարկումից հետո։

Ուեսթը ճամպրուկներն է հավաքում և 500 զույգ կոշիկները․ Քանյեն հեռանում է Քարդաշյանի տնից