Պետերբուրգի գլխավոր նեֆրոլոգը խոստովանել է, որ ինքն է սպանել կնոջը. Սեյրան Հարությունյան

Խոստովանությունն արվել է առանց փաստաբանների։ Նրանք կարծում են, որ կնոջը սպանած տղամարդուն կարելի էր չկալանավորել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Պետերբուրգի գլխավոր նեֆրոլոգ (երիկամաբան) Ալեքսանդր Զեմչենկովը խոստովանել է, որ 2010 թվականին ինքն է սպանել կնոջը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է փաստաբան Սեյրան Հարությունյանը և նշել` Զեմչենկովն ասել է, որ հանցագործությունը կատարվել է անզգուշության հետևանքով։

«Նշեմ, որ խոստովանությունն արվել է ոչ թե ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), այլ ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը), դա ոչ ծանրության հանցագործություն է», - շեշտել է Հարությունյանը:

Նա հստակեցրել է, որ Զեմչենկովն ինքնախոստովանական ցուցմունք է տվել առանց փաստաբանի, և այժմ պաշտպանությունը պարզում է հանգամանքները։

Գյումրիում 26-ամյա տղային սպանող երիտասարդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Բժշկի մյուս փաստաբանը` Միխայիլ Իվանովը, հավելել է, որ պաշտպանական կողմը բողոքարկել է նրա կալանքը. «Կարծում ենք, որ խափանման միջոցը կարող էր ավելի մեղմ լինել»:

Քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Զեմչենկովի կալանավորման դեմ բողոք դեռ չի գրանցվել:

ՌԴ–ում ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, պատճառը հայ ամուսինն է. տեսանյութ

Նեֆրոլոգի նախկին կինը` Իրինա Զեմչենկովան, որ նույնպես բժիշկ է եղել, աշխատել է ծննդատանը։ Նա կորել է 2010 թվականի մարտի վերջին, որից հետո էլ սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Հանցագործությունը տարիներ շարունակ չէր բացահայտվում, քանի դեռ անցած դեկտեմբերին կնոջ 92-ամյա հայրը ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին չէր բողոքել հետաքննության ընթացքից: Բաստրիկինը հանձնարարել էր, որ գործին միանան քրեագիտության գլխավոր վարչության աշխատակիցները, և հետաքննությունը վերջապես շարժվել է տեղից։

Մահափորձը որպես սիրո ամենամեծ դրսևորում, կամ ինչու էր տղամարդն ուզում սպանել ԱՄՆ նախագահին

Պարզվել է, որ այդ օրը Իրինան ընդհանրապես չպետք է աշխատեր, և նա տնից դուրս չի եկել։ 60-ամյա Զեմչենկովը ձերբակալվել է մարտի 30-ին, նրան հարցաքննել են պոլիգրաֆի օգտագործմամբ, որից հետո սպանության մեղադրանք են ներկայացրել, իսկ դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

ՌԴ ՔԿ-ն կարծում է, որ 2010 թվականի փետրվարի 23-ին Զեմչենկովը Սանկտ Պետերբուրգի Չապիգինի փողոցի տներից մեկում վիճաբանության ժամանակ սպանել է կնոջը, որից հետո մասնատել է նրա մարմինը և նետել աղբանոց։

Հետագայում հանցագործությունը կոծկելու համար նա դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ կինը գնացել է աշխատանքի և անհետ կորել: Կնոջ մնացորդները մինչ օրս չեն հայտնաբերվել, սակայն դատարանի որոշմամբ` նա մահացած է ճանաչվել։

Սպանել են 37–ամյա տղամարդուն և պատահական ականատեսին. դիակները հայտնաբերվել են