ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, այժմ՝ խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում տարավ չորրորդ հաղթանակը՝ հաղթելով ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին։
Հարությունյանը մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։
Նա դահլիճ մտավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո. «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք...»:
Նրան ուղեկցում էր հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» պարեց նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը:
Հիշեցնենք, որ MMA-ում 32-ամյա Միհրան Հարությունյանը սրանից առաջ անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր, 1-ում՝ պարտվել: