ԿԲ նախագահը գնաճի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Արմեն Սարգսյանին

Արմեն Սարգսյանն ու Մարտին Գալստյանը մտքեր են փոխանակել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

ԿԲ նախագահը գնաճի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Արմեն Սարգսյանին

«Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի և ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ:

ԿԲ նախագահը գնաճի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Արմեն Սարգսյանին

Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ Հայաստանում գրանցվող գնաճային իրավիճակը կառավարելի է։