Ինչ հետևանքներ կարող է ունենալ COVID-19-ը սրտի համար․ սրտաբանի պարզաբանումը

Մասնագետը նշել է, որ կորոնավիրուսից հետո սրտանոթային հիվանդություններով հիվանդների մոտ կարող է ավելանալ բարդությունների զարգացման վտանգը:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Կորոնավիրուսի համավարակը վատ ազդեցություն է ունենում է սրտանոթային հիվանդություններով բոլոր հիվանդների վրա։ Նման կարծիք է հայտնել Սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Սերգեյ Բոյցովը:

Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել COVID-19-ի հետևանքով մահացածներին

Նա պարզաբանել է, որ COVID-19 տարած մարդկանց մոտ, ովքեր ունեն սրտանոթային խնդիրներ, աճել է բարդությունների զարգացման վտանգը, իսկ նրանց մոտ, ովքեր չեն հիվանդացել, դիտվում է հիպոդինամիա (սակավ շարժունակություն), մարմնի քաշի ավելացում, ալկոհոլի օգտագործման ավելացում, սթրես, տագնապալի-դեպրեսիվ խանգարումներ, որոնք նույնպես ազդում են մահացության վրա:

«Հիվանդության սրացումներ են դիտվում նրանց մոտ, ովքեր COVID-19 են տարել։  Դրանք են՝ ուղեկցող սիրտանոթային հիվանդություններով հիվանդների մոտ բարդությունների ու մահվան ռիսկի բարձրացում, կովիդի համար հատուկ թերապիայի հետևանքով սրտանոթային հիվանդությունների բարդություններ», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է Բոյցովի խոսքը:

Ինչպես ռուս մասնագետներն օգնեցին Հայաստանին․ Covid-ի դեմ պայքարի առաքելությունն ավարտված է

Բացի այդ, նրա խոսքով, ազդեցություն է ունեցել նաև արտակարգ ու պլանային բժշկական օգնության տրամադրման գործընթացում փոփոխությունը, մասնավորապես, օգնության մատչելիության նվազեցումը, հիվանդների՝ բուժհաստատություններ դիմելու վախը: