Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ. մանրամասներ «Սուրմալուի» հրդեհից

«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհ` Երևանի Րաֆֆու փողոցում. այրվում է «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստը

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերն առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։

«Ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Հրդեհ Ճարտարի քաղաքապետարանում. շենքը ծխահարվել է

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ 

Հրդեհ՝ Երևանի «Ավան Պլազա» հյուրանոցում. կա մեկ տուժած