ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթը, սակայն, չի կարողացել պարզել՝ Փաշինյանն արդեն հարցաքննվե՞լ է, թե ոչ, քանի որ հրավերը վերջերս է ուղարկվել, իսկ վարչապետն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, չի շփվում որևէ մեկի հետ։
Իսկ ահա Արտակ Դավթյանը հարցաքննվել է այն ժամանակ, երբ դեռ իրավունքի ուժով չէր զբաղեցրել ԳՇ պետի աշխատասենյակը։
Նշենք, որ Sputnik Արմենիան ՀՔԾ–ից փորձեցինք ճշտել լուրը, սակայն կառույցից հրաժարվեցին մեկնաբանել այն։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը:
««Պանդորայի արկղը» Շուշիում է թաքնված». Մովսես Հակոբյանը` պարտության պատճառների մասին
Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, պնդել, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։
Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։ Եվ, ահա, պաշտոնյաներին հարցաքննության հրավիրելը հենց այդ մասով բացահայտումներ անելու նպատակ է հետապնդում։
Մանրամասնրը կարդացեք թերթի այսօրվա համարում:
Այդ գեներալն առնվազն կիսում է պատասխանատվությունը. Փաշինյանն արձագանքեց Մովսես Հակոբյանին