Հայաստանից ավտոմեքենաների ներկրումը ՌԴ գրեթե դադարել է

Ռուսաստանում այսուհետ հեշտությամբ կհետևեն այն վարորդներին, ովքեր ցածր գնով մեքենա են գնել ԱՊՀ երկրներից ու ներկրել Ռուսաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հայաստանից ավտոմեքենաների ներկրումը Ռուսաստան գործնականում դադարել է, մնացել են միայն այն ավտոմեքենաները, որոնք ավելի վաղ մուտք էին գործել երկիր: Այս մասին «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի երթևեկության անվտանգության պետական տեսչության պետ Միխայիլ Չերնիկովը:

«Հայաստանից գործնականում մեքենաներ չկան, դրանք հին ներմուծումներ են: Բացի այդ, մենք մշակել ենք նման տրանսպորտային միջոցների սեփականատերերի գրանցման համակարգ` տեղեկատվական մեկ միասնական բազայում», - ասել է նա:

Մաքսատուրքերի բարձրացումից հետո Հայաստան ներկվող ավտոմեքենաները 25 անգամ պակասել են

Չերնիկովը նշել է, որ այժմ հեշտությամբ կարելի է հետևել այն վարորդներին, ովքեր ցածր գնով մեքենա են գնել և այն ԱՊՀ երկրներից ներկրել Ռուսաստան: Նրա խոսքով ՝ բոլոր կանգառներից նման ավտոմեքենաների վարորդների  տվյալները փոխանցվում են միասնական տեղեկատվական բազա: Բացի այդ, այդ տրանսպորտային միջոցներին կարելի է հետևել ՝ ֆոտո և տեսախցիկների միջոցով: «Դա արվում է այն նպատակով, որ վարորդները չկարողանան խուսափել պատժից` Ռուսաստանի տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Չերնիկովը նաև հիշեցրել է, որ ՌԴ Վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը թույլ է տալիս տուգանել Ռուսաստանի ՃԵԿ խախտած արտասահմանցիներին սահմանի վրա։

Ինչպես կլուծվի ՌԴ–ում հայկական պետհամարանիշներով մեքենաների հարցը. հանձնարարական է տրվել

Հիշեցնենք, որ նման խնդիր էր ծագել հայկական բեռնատարների վարորդների հետ, որոնց թույլ չէին տվել Վրաստանից Ռուսաստան մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածքում նախկինում կատարված խախտումների պատճառով: