Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը լավագույնն է ճանաչվել Ղազախստանում

Մինասյանի թիմը դեռ պարտություն չի կրել այս մրցաշրջանում ՝ երեք խաղից հետո վաստակելով հինգ միավոր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ղազախստանի առաջնության երրորդ տուրի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին, այժմ՝ ղազախստանյան «Տարազի» մարզիչ Վարդան Մինասյանը։

Երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը կազմել է Vesti.kz պարբերականը։

Ղազախստանի առաջնության վերջին տուրում «Տարազը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կայրաթի» հետ (2:2):

Մինասյանի թիմը դեռ պարտություն չի կրել այս մրցաշրջանում ՝ երեք խաղից հետո վաստակելով հինգ միավոր: