Հարցերը մնում են օդից կախված. ՀՅԴ գործիչը` Քոչարյանի հայտարարության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 2 կուսակցություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՅԴ–ն ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ որոշում չունի։ Այսօր Սևանում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ռոբերտ Քոչարյանն ասել է` ինչպես կարող էր լուծվել Արցախի հարցը

«Քանի դեռ այդ հարցերի մասին ես` ինքս, անձամբ չեմ խոսել, այդ հարցերը մնում են օդից կախված»,– ասաց Սաղաթելյանը` ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած երկու քաղաքական ուժերից մեկը ՀՅԴ–ն է լինելու։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին «Պոզներ» հաղորդման եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 2 կուսակցություններից։

«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան

Թե որոնք են այդ երկու քաղաքական ուժերը, առայժմ չի հայտարարվում։ Բայց մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ կուսակցություններից մեկը կարող է լինել ՀՅԴ-ն, մյուսը, ըստ ամենայնի` ԲՀԿ–ն։