Հանդիպել են ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները

Տեղեկացվում է, որ նախարարները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահն ու ԲԴԽ նախագահը քննարկել են սահմանադրական օրենքի փոփոխությունները

«Զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանն այցելել էր ռազմարդյունաբերության կոմիտե։ Նախարարը հանդիպել էր ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմի հետ։ Նա նշել էր, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի և այնտեղ առարկայական փոփոխություններ պետք է իրականացվեն։

Հիշեցնենք, որ Հայկ Չոբանյանը ԲՏԱ նախարար է նշանակվել ապրիլի 2–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը։