ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ ԱՄՆ-ն նախապատրաստվում է երրորդ համաշխարհային պատերազմին, գրում է The National Interest պարբերականը։
«Ամերիկյան ռազմաօդային ուժերն անցկացնում են պարբերական զորավարժություններ, որոնցում մոդելավորվում են մեծ տերությունների օդային առճակատման սցենարները։ Red Flag զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմաօդային ուժերը, ըստ սցենարի, բախվում են փորձառու և լավ զինված հակառակորդի ուժերի հետ, որը կոչվում է «կարմիր թիմ», - գրված է հոդվածում։
Հոդվածում նշվում է նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի զեկույցի մասին, ըստ որի՝ զորավարժությունների նպատակը զինված ուժերը «բազմադոմեն» պատերազմին նախապատրաստելն է:
«Օդային մարտերի մարտավարությունը մնում է Red flag վարժանքների հիմնական սցենար, բայց նաև հաշվի են առնվում սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ տիեզերքում և կիբեռտարածքում»,- ասված է այդ զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ հաջող առաքելությունն իրականացնելու համար զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանքել և հաղթահարել թշնամական ցանկացած խոչընդոտ:
ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ կիրառելու է մտրակի ու թխվածքաբլիթի մեթոդը. Սարգսյան
Այս կերպ, ըստ հոդվածագրի, Միացյալ Նահանգները պատրաստվում է 3-րդ համաշխարհային պատերազմին։ Նա կարծում է, որ տիեզերքից կամ կիբեռտարածությունից հակառակորդի սպառնալիքի հավանականության դեպքում ԱՄՆ-ի բանակին դժվար կլինի հաղթահարել այն: