Ադրբեջանը փորձում է գերիներին չվերադարձնելու արդարացում փնտրել. Աննա Նաղդալյան

Նաղդալյանը հիշեցրել է, որ հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց չվերադարձնելու համար և առաջ է քաշում ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսպես է պատասխանել

Ադրբեջանի իշխանությունների մեղադրանքներին, թե հայկական կողմը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չի տրամադրել:

Ադրբեջանի հերթական սադրանքը Շուշիի մոտ. ադրբեջանցի զինվորականները հայտնվել են տանկի մոտ

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

«Ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ»,–ասել է նա:

Նաղդալյանը հիշեցրել է, որ հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը  խափանելու նպատակով։

«Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի  մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը»,–նշել է նա։

Դավիթ Բեկ–Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայերի մեքենայի վրա

Նաղդալյանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ  միջազգային հանրությանն ապակողմնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝  կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր գերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։