Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով կշարունակվեն Հադրութի շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր ավարտվել են ապարդյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով վաղը կշարունակվեն Հադրութի շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։

Ռուսաստանը կողմ է գերիների վերադարձի` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. Կոպիրկին