Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի շրջանում

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Այսօրվա դրությամբ ունենք պաշտոնապես հաստատված 3250 զոհ. Փաշինյանը տվյալներ հայտնեց

Նշենք, որ զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

1529-ից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։