Վանաձորում խանութ է այրվել

Հրդեհի մասին ահազանգը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ապրիլի 5-ին, ժամը 06։08-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Ապրիլի 5-ին, ժամը 06։08-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի մթերային խանութում, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 07։18-ին։ Այրվել են խանութը (64 քմ) և ներսում գտնվող գույքն ու մթերքը։

Հրդեհ Ճարտարի քաղաքապետարանում. շենքը ծխահարվել է