ՊԵԿ-ում նախահեղափոխական բացահայտում են արել. մեղավորների շրջանակը պարզվում է

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. 2009-2017թթ. ընթացքում ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք հանցավոր համաձայնության են եկել «կարգո» ընկերությունների հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Ոստիկանության ծառայողը կաշառք է ուզել քրգործերից մեկով անցնող անձից. ԱԱԾ բացահայտումը

Պարզվել է, որ ՊԵԿ մի շարք պաշտոնատար անձինք ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների ներկրած ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն չեն իրականացրել, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտվել. ՊԵԿ

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահել):

Պաշտոնյան փող է վերցրել, որ արգելված իրեր տանի «Արմավիր» ՔԿՀ. ԱԱԾ–ի բացահայտումը

Նշվում է նաև, որ ձեռնարկվել են քննչական և դատավարական ակտիվ ու լայնածավալ գործողություններ՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու ուղղությամբ:

Բացահայտվել է հանցավոր խումբ, որը գումարներ է շորթել ԱՄՆ քաղաքացուց. տեսանյութ