ՀՀ ԱԳՆ–ն ու Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը քննարկել են տարածաշրջանի խնդիրները

Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԳՆ–ն ու Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը քննարկել են տարածաշրջանի խնդիրները

«Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Մակունցն ասաց` ինչ համատեքստում են Թուրքիայի նկատմամբ կեցվածքը փոխելու հայտարարությունները

Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր են փոխանակել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: