Հայտնի է` ինչ ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ ինքը 10 տարի եղել է պետության ղեկավար, բայց անկուսակցական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքով: Այս մասին նա ասել է «Պոզներ» հաղորդման եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Նախկին նախագահը վերջերս բազմիցս ասել է, որ եթե ընտրություններ լինեն, ինքը կմասնակցի դրանց։ Սակայն մասնակցության ձևաչափը չէր պարզաբանել։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ ինքը 10 տարի եղել է պետության ղեկավար, բայց անկուսակցական է։

«Ընտրություններին կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով։ Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն», - նշել է նախկին նախագահը:

Քոչարյանը չի հստակեցրել, թե որ կուսակցություններն են ստեղծելու դաշինք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Հայկական մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ կուսակցություններից մեկը կարող է լինել ՀՅԴ-ն։

Սահմանադրության ինչ կետեր է խախտել Փաշինյանը` ընտրությունների օր հայտարարելով

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։