«Հայփոստն» ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն է հիմնում

Դուստր ընկերությունը կունենա մի քանի օդանավ, կիրականացնի ինչպես փոստի փոխադրում, այնպես էլ այլ բեռնափոխադրումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի որոշմամբ՝ «Հայփոստը» հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերություն: Տեղեկությունը հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը։

«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը

Հաղորդագրության համաձայն` ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերությունը կկոչվի «Հայփոստ էյր»: Նախատեսվում է, որ «Հայփոստ էյրը» կունենա մի քանի օդանավ, կիրականացնի ինչպես փոստի փոխադրում, այնպես էլ այլ բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով:

«Հայփոստ» ընկերությունը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի հնգամյա զարգացման ծրագրերից մեկը «Հայփոստ էյր» դուստր ընկերության հիմնումն է: Այն հնարավորություն կտա զգալիորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները:

«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները

«Նախատեսում ենք նաև «Հայփոստ էյր» ընկերությունում ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ»,- նշել է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

Հարավային Կովկասով տարանցման հնարավորություն այժմ կա՞. փորձագետների կարծիքը