Հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց

Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 5-ին, հանգուցյալների հիշատակությանն օր է՝ Մեռելոց:

Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ

Նախօրեին Հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվել է Զատկական Հայրապետական Ս. Պատարագ։

Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներին հաջորդող օրը մեռելոց է:

Այս մեկը, սակայն, առաջինն է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որտեղ հայկական կողմի զոհերի թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, ավելի քան 5 հազար է։ 

Ֆուտբոլային հաղթանակ, հրաժեշտ լեգենդար Կոմանդոսին ու Սուրբ Զատիկ. շաբաթը` լուսանկարներում