Գարեգին Բ կաթողիկոսը հոգեհանգստի կարգ մատուցեց Եռաբլուրում

Մի խումբ հոգևորականների հետ Գարեգին Բ կաթողիկոսը շրջեց Եռաբլուրում ու հոգեհանգստի կարգ կատարեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik․ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ–ն հոգեհանգստի կարգ մատուցեց Եռաբլուրում՝ հանգուցյալների հիշատակությանն օրվա կապակցությամբ։

Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ

Հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո մի խումբ հոգևորականների հետ նա շրջեց Եռաբլուրում, ծաղիկներ դրեց զոհվածների շիրիմներին և խնկարկեց դրանք։

Իրեն մոտեցած լրագրողների հետ կաթողիկոսը չխոսեց։

Նշենք, որ նախօրեին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ հինգ տաղավար տոներից մեկը։ Տաղավար տոներին հաջորդում է մեռելոցը։ 

Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը ոչ պաշտոնական տվյալներով մոտ  5 հազար է։

Սուրբ Հարության տոնը նշում են նաև կաթողիկե եկեղեցու հայ հետևորդները. լուսանկարներ