ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ես միշտ այցելում եմ «Եռաբլուր»: Այս անգամ ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի հետ։ Այդ անծայրածիր գերեզմանոցում տարածված են Ղարաբաղյան պատերազմի զոհ դարձած զինվորների գերեզմանները, հիմնականում՝ 18 -19 տարեկան»,- Facebook–ի իր էջում գրել դեսպանը:
Լաքոտի խոսքով` եվրոպացի պատգամավորը, նայելով հայերի շիրիմներին, ասել է. «Եվրոպան պետք է տեսնի սա, որպեսզի հասկանա, որ պատերազմ էր»:
Նշենք, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին այսօր հանդիպել է նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին: Նրանք մտքեր են փոխանակել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:
Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։
Ռուսաստանը կողմ է գերիների վերադարձի` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. Կոպիրկին