Չորս տղամարդու են ձերբակալել Ջաբրայիլի ականապատ տարածք ներխուժելու փորձի ժամանակ

Ձերբակալվածները եղել են ոչ սթափ վիճակում։ Նրանք փորձել են ներթափանցել այն տարածք, որը դեռ չի մաքրվել ականներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ֆիզուլիի շրջանի (Վարանդա) 4 բնակիչ փորձել են ներթափանցել Ջաբրայիլի շրջանի (Ջրական) տարածք և ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին․ կա վիրավոր

Նշվում է, որ վարորդներ Սալիմ Հասիմովը և Էլչին Աբդուլաևը ալկոհոլի ազդեցության տակ փորձել են անցնել Ջաբրայիլի շրջանի տարածք, որը դեռ չի մաքրվել ականներից: Ավտոմեքենաներում եղել են նաև Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Էլգյուն Բաբաևը և Մեհրաջ Հաջիևը:

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհվածների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Անցած շաբաթ համանման դեպք էր տեղի ունեցել Կուբաթլուի շրջանի տարածքում։

Ադրբեջանցի ենթասպան խեղդվել է Արցախի լճերից մեկում