ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Պատվաստման հիմքում իսկապես «չիպավորման» սկզբունքն է ընկած. մարդու օրգանիզմում տեղեկության կրիչ է ներդրվում ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի կամ «սպանված» վիրուսի տեսքով։ Արդյունքում բիոհամակարգը սկսում է հակամարմիններ արտադրել։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է «Ինվիտրո» մասնավոր բժշկական ցանցի հիմնադիր, բժիշկ-ռեանիմատոլոգ Ալեքսանդր Օստրովսկին։
«Ինչ-որ մեկն ընդհանրապես հորինել է, որ պատվաստումը բնակչության չիպավորում է՝ խիստ բացասական երանգով: Թեև ինչ-որ առումով պատվաստման հիմքում իսկապես չիպավորման սկզբունքն է, այսինքն՝ տեղեկության կրիչը՝ ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն կամ հենց «սպանված» վիրուսը արհեստականորեն ներդրվում են մեր օրգանիզմ, որպեսզի մեր կենսաբանական համակարգը սկսի որոշակի սպիտակուցի հակամարմինների արտադրությունը»,-նշել է բժիշկը։
Օստրովսկու խոսքով, պատվաստումը պետք է հանրայնացնել, բացատրել քաղաքացիներին, որ կորոնովիրուսի դեմ պատվաստման վտանգն անհամեմատ ավելի քիչ է, քան վարակվելու դեպքում սպառնացող վտանգը։