ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի նախկին ղեկավար Սևակ Բաղդասարյանն ավելի քան 83 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` նախկին գյուղապետը բնակիչների ցուցակներում գրանցել է վերջին երեք ամիսներին համայնքում փաստացի չբնակված և տեղահանված արցախցիների համար նախատեսված ծրագրի շահառու չհանդիսացող 277 քաղաքացու տվյալներ:
Ապա ցուցակներն ուղարկվել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300 000-ական դրամ աջակցություն: Արդյունքում պետությանը պատճառվել է 83.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացահայտված դեպքով հարուցվել է քրեական գործ:
Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել
Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:
Պատերազմ, սոցիալական խնդիրներ․ հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2020թ. տարեկան հաղորդումը