Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

Արծրուն Հովհաննիսյանը, որն արցախյան վերջին պատերազմի ժամանակ ղեկավարում էր «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա ասուլիսները, պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնից։

«Օրորոցային վրեժ». ո՞րն է հիմա Արծրուն Հովհաննիսյանի և իր ընտանիքի հաղթանակի բանաձևը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է մոտ մեկ շաբաթ առաջ։

Ըստ նախնական տվյալների` պատճառը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններն են։

Հիշեցնենք` նա այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի հուլիսին։

Արծրուն Հովհաննիսյանն այս տարվա փետրվարին հարցազրույց էր տվել Sputnik Արմենիային, խոսել պատերազմի, իրեն ուղղված մեղադրանքների, պարտության պատճառների ու այլ խնդիրների մասին։