ԱԻՆ-ը ապաստարանների նկատմամբ պետական վերահսողության հարցով կդիմի դատախազին

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններին: Կառուցվածքային բոլոր փոփոխությունները ներկայացվել են վարչապետի աշխատակազմի համաձայնեցմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախրարությունը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ պետական վերհսկողությունից դուրս մնացած ապաստարանների նկատմամբ պետության հսկողություն սահմանելու հարցով: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն իր այս մտադրության մասին այսօր հայտարարել է գերատեսչությունում տեղի ունեցած խորհրդակցությա ընթացքում:

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Մինչ այդ նախարարի հրամանով գույքագրման գործընթաց էր իրականացվել, որն արդեն ավարտման փուլում է: Անդրանիկ Փիլոյանը նաև Փրկարար ծառայության ստորաբաժանումներին հանձնարարել է նյութական միջոցների հաշվառման մատյան ստեղծել:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններին: ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների քաղծառայության պաշտոնների անվանացանկում, պաշտոնների անձնագրերում փոփոխությունների ու լրացումների առաջարկությունները ներկայացվել են վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը:

Որտե՞ղ թաքնվել հարկ եղած դեպքում. ողջ ճշմարտությունը երևանյան ապաստարանների մասին