ՌԱԴԻՈ

Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել

«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Իրան-ԱՄՆ հակամարտությանը: Ապրիլի 6-ին` Վիեննայում, եվրոպացի դիվանագետները փորձելու են համաձայնեցնել Թեհրանի ու Վաշինգտոնի դիրքերը. բանակցությունները կձախողեն, եթե ամերիկացիները զիջումների չգնան։
Sputnik
Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել

Իրականում իրանական միջուկային գործարքի ու Իրան-ԱՄՆ հակամարտության վերջը սկսել է ուրվագծվել… Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, երբ Թեհրանն իր դիրքորոշումը շատ ավելի կոշտ է ներկայացնում Վաշինգտոնին, իսկ ամերիկյան դիվանագիտությունը ոչինչ չի կարողանում հակադրել: Արդեն ակնհայտ է, որ իրանցիները, Ռուսաստանի Դաշնության ու Չինաստանի աջակցությունն զգալով, կարողանում են այլևս չվախենալով իրենց պայմանները թելադրել, կամ գոնե այդ մասին ուղղակի բարձրաձայնել:

Մեր տարածաշրջանի պատկերը կփոխվի. Իրանի դիրքն ուժեղանալու է ԱՄՆ–ի հետ բանակցություններում

Թե որքան կտևի այս իրավիճակը դեռ չի նշմարվում: Նույն եվրոպացիները` գիտակցելով, որ իրավիճակը գնալով ավելի է լարվում, ու վաղը-մյուս օրն արդեն ստիպված են լինելու Իսրայելի նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ վերջինս չհարվածի Իրանին` սկսում են Միացյալ Նահանգների հետ շատ ավելի կոնկրետ ծրագրեր մշակել ամերիկացիներին միջուկային գործարքի շրջանակ վերադարձնելու համար:

Հակառակ դեպքում Իրանն իսկապես ուրանի հարստացման գործընթացը կարող է այն մակարդակի հասցնել, որ ցանկացած պահի կարողանա նաև միջուկային ռումբ ստեղծել…

ԱՄՆ-ն կշարունակի Իրանի դեմ «հիբրիդային պատերազմը», կամ ինչն ձեռնտու Հայաստանին

Իրականում Թեհրանի նպատակը միջուկային ռումբ ստեղծելը չէ. դրա մասին երկրի ղեկավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է: Իրանն ընդհամենը ուզում է, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները վերացնի, որոնց պատճառով այդ երկիրը տնտեսական, ֆինանսական, ներքին քաղաքական ու սոցիալական ոլորտներում հայտնվել է բավականին ծանր իրավիճակում: