Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Վրաստան կտեղափոխի շուրջ 150 մլն խմ գազ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանից ռուսական գազը կմատակարարվի Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Գազպրոմ էքսպորտի» հետ կարճաժամկետ պայմանագրի համաձայն` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Վրաստան կտեղափոխի մինչև 150 մլն խմ ռուսական գազ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Ինչու է Ռուսաստանը փոխում Հայաստան եկող գազի երթուղին. փորձագետների կարծիքներ

Մարտի 17-ին «Գազպրոմ էքսպորտը» հայտնել է, որ SOCAR-ի հետ կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել ռուսական գազի փոխադրման վերաբերյալ, որը թույլ կտա շարունակել մատակարարումները Հայաստանի սպառողին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գլխավոր գազատարի պլանային նորոգման աշխատանքների ընթացքում։

Նշվում էր, որ նորոգման աշխատանքները կարող են մոտ երեք շաբաթ տևել։ Դրանց ավարտից հետո գազը կփոխադրվի նախկին երթուղով՝ ՌԴ-ի և Վրաստանի սահմանով։

Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

«Պայմանագիրը ենթադրում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրում»,-հայտնել է Ահմեդովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ SOCAR-ը թույլատերլ է ռուսական գազի ժամանակավոր փոխադրումը Ադրբեջանից Վրաստան՝ վճարովի հիմունքով։ Նշվում էր, որ Վրաստանից ռուսական գազը կմատակարարվի Հայաստան։

Հայաստան ռուսական գազի մատակարարման ժամանակավոր երթուղին կգործի մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը:

Վրաստանը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան գազի ժամանակավոր մատակարարման հարցը