Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում shamshyan.com–ը։

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 14:30-ի սահմաններում, Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին։ Դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

«Վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Քիչ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է»,–գրում է կայքը:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին BMW է վթարի ենթարկվել. կան տուժածներ և զոհ