ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուս հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է, թե որն էր խորհրդային ժամանակների խոհանոցի առավելությունները:
Բժշկի կարծիքով ՝ Խորհրդային Միության տարիներին սնունդն ավելի բնական էր, մարդկանց սննդակարգն ավելի առողջ, իսկ սննդամթերքն արտադրում էին ըստ պետական համամիութենական ստանդարտների։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Մյասնիկովը հիշեցրել է, որ խորհրդային տարիներին մարդիկ պարտադիր առաջինն ապուրն էին ուտում, հետո միայն խավարտն ու միսը, իսկ վերջում անպայման կոմպոտ էր լինում։
Ընդ որում, Մյասնիկովը շեշտում է, որ խորհրդային տարիներին ճարպակալմամբ տառապողներն ավելի քիչ էին։ Բժշկական տեսանկյունից` ավելորդ քաշը կապված է սննդի արդյունաբերության առանձնահատկությունների հետ. ժամանակակից մթերքները հաճախ պարունակում են գենետիկորեն ձևափոխված սոյա և համային փոխարինիչներ, պարունակում են մեծ քանակությամբ շաքար և արմավենու յուղ:
Մասնագետները ճարպակալումը բուժելու պարզ միջոց են առաջարկել
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մյասնիկովը պարտադիր օգտագործման մթերքների ցանկ էր հրապարակել, որոնք օգնում են երկարացնել կյանքը։
Նրա կարծիքով ՝ պետք է կանոնավոր կերպով օգտագործել բանջարեղեն, մրգեր, ծովամթերք, ձուկ, կարմիր գինի (չափավոր քանակությամբ), ընկույզ, սև շոկոլադ և սխտոր։ Միևնույն ժամանակ, մասնագետը խոստովանել էր, որ երկարակեցության գլխավոր գործոնը ժառանգականությունն է։
Գիտնականները գտել են այն մթերքը, որն այրում է ճարպը և նվազեցնում զարկերակային ճնշումը