Հունաստանը ևս 15 օրով երկարաձգում է միջազգային չվերթերի սահմանափակումները

Հունաստան ժամանող ուղևորները պետք է ներկայացնեն երկիր ժամանելուց 72 ժամ առաջ կատարված ՊՇՌ թեստի բացասական արդյունք և անցնեն կորոնավիրուսի ընտրողական թեստավորում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հունաստանը ևս 15 օրով երկարաձգում է միջազգային չվերթերի սահմանափակումները` պայմանավորված կորոնավիրուսի վարակման դեպքերի աճով։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը:

«Արմենիան» Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի

Նշվում է, որ Հունաստանը երկարաձգում է միջազգային ավիաչվերթերի սահմանափակումները մինչև ապրիլի 19-ը, իսկ ներքին չվերթերը՝ մինչև ապրիլի 12-ը։

Սահմանափակումների համաձայն՝ Հունաստան ժամանող ուղևորները պետք է ներկայացնեն ժամանելուց 72 ժամ առաջ կատարված ՊՇՌ թեստի բացասական արդյունք և անցնեն կորոնավիրուսի ընտրողական թեստավորում:

Բոլոր զբոսաշրջիկները պետք է պահպանեն յոթօրյա կարանտին: Եթե ուղևորությունից առնվազն երկու շաբաթ առաջ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, կարանտինի կարիք չեն ունենա:

«Ուրալյան ավիաուղիները» սկսում են ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից Երևան

Նշենք, որ այս պահին Հունաստանում դպրոցները, խանութներն ու ռեստորանները փակ են, սակայն երկուշաբթի օրվանից որոշակի սահմանափակումներ կմեղմացվեն։

Համավարակի ամբողջ ընթացքում երկրում հայտնաբերվել է ավելի քան 273 000 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 8 300 պացիենտ:

ՌԴ ավիաընկերությունները կանոնավոր չվերթերի թույլտվություն են ստացել դեպի 24 երկիր