ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Երկար ապրելու համար անհրաժեշտ է օրական սնվել հինգ անգամ։ Սննդակարգում պարտադիր պետք է ներառել մրգի երկու չափաբաժին և երեք չափաբաժին բանջարեղեն, հայտնում է Իզվեստիա թերթը՝ հղում անելով չինացի գիտնականների ուսումնասիրություններին։
Աղբյուրի համաձայն՝ նման դիետան կարող է նվազեցնել հաճախ մահվան հանգեցնող սրտանոթային, ուռուցքաբանական և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը։
Ուսումնասիրության գլխավոր հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Վան Դունը գործընկերների հետ վերլուծել է տարբեր սննդամթերքների օգտագործման տվյալները։ Պարզվել է, որ միրգ ու բանջարեղենի հինգ չափաբաժնի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է մահվան ելքի հանգեցնող հիվանդությունների վտանգը։
Միևնույն ժամանակ, գիտնականը կարևոր պահ է նշում․ չափաբաժինների ավելացումը նվազեցնում է դիետայի արդյունավետությունը։
Բացի այդ, հարկ է հաշվի առնել, որ ոչ բոլոր մրգերն ու բանջարեղեններն են օգտակար կյանքի տևողությունն ավելացնելու տեսանկյունից։
Մյասնիկովն ասել է՝ որ մթերքն է ավելի լավ պաշտպանում քաղցկեղից
Օրինակ՝ եգիպտացորենն ու կարտոֆիլը չեն նվազեցնում մահացու հիվանդությունների վտանգը։ Իսկ ահա սպանախը, ցիտրուսները, գազարը, հատապտուղները, հակառակը՝ էապես նպաստում են առողջության պահպանմանը։
Հիշեցնենք, որ ռուսաստանցի հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ավելի վաղ նշել էր այն պարտադիր մթերքները, որոնք օգնում են երկարացնել կյանքը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կանոնավոր կերպով օգտագործել միրգ, բանջարեղեն, ծովամթերք, ձուկ, կարմիր գինի (չափավոր), ընդեղեն, սև շոկոլադ և սխտոր։ Միևնույն ժամանակ մասնագետը խոստովանել էր, որ այնուամենայնիվ երկարակեցության գլխավր գործոնը ժառանգականությունն է։