ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայտնի շոումեն և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, դժգոհել է, որ ամուսինն իրեն լավ չի լուսանկարում։ Նա որպես ապացույց Instagram-ի իր էջում հրապարակել է ամուսնու արած լուսանկարն ու պատմել, թե ինչն է իրեն նյարդայնացնում։
«Ասեք ինձ, խնդրում եմ, երբ ձեր ամուսինը լուսանկարում է ձեզ, նա է՞լ է ինչ-որ բան ձեզնից «կտրում»։ Օրինակ, Գարիկն ինձ լուսանկարելիս միշտ ձեռքերս կամ ոտքերս չի լուսանկարում ու միշտ ասում է, թե տես` «թույն» լուսանկար է ստացվել, բայց չեմ հասցնում նայել, ինքն արդեն փախչում է», - գրել է Լևինան։
Նա նշել է, որ եթե հանկարծ աչքը թարթում է մեկ վայրկյանանոց ֆոտոսեսիայի ժամանակ, նոր լուսանկարվելու երկրորդ շանս այլևս չի ունենում:
Լևինայի լուսանկարը մի քանի ժամում հավաքել է ավելի քան 10 000 հավանում։
Մի շարք օգտատերեր հասկացել են նրա զայրույթը և նշել, որ իրենց ամուսիններն էլ են այդպես վարվում։
««Գարիկը դիտավորյալ է անում, որ էլ լուսանկարվել չցանկանաք», «Ինչպես միշտ` գեղեցիկ ու շքեղ», «Ժաննա, դուք շատ գեղեցիկ եք, ուստի Գարիկը որոշել է ձեզ կիսով չափ ցույց տալ»»,–գրել են նրանք։
«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին
Ճանաչված շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը` Ժաննա Լևինան, արդեն 24 տարի է, ինչ միասին են։ Ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվել է նրանց դուստր Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ է եկել 2009 թվականի հոկտեմբերին։
«Դու կարող ես լռել, Մարտիրոսյան ազգանունը բավական է». Ժաննա Լևինան հաղորդում կվարի