ՌԱԴԻՈ

2021 թ.–ի առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում. տնտեսագետ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշներին, որոնք ընդգրկում են ընթացիկ տարվա հունվար–փետրվար ամիսները։ 
Sputnik
2021 թ.–ի առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում. տնտեսագետ

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` շատ բարդ է դրական կանխատեսումներ անել, որովհետև Հայաստանի քաղաքական համակարգը գտնվում է տուրբուլենտ վիճակում, կառավարությունն ու իշխող քաղաքական ուժը հայտարարում են, որ երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, իսկ որ սոցիալ–տնտեսական ճգնաժամն արդեն իսկ առկա է, երևում է ներկայացված ցուցանիշներից, հետևաբար 2021 թվականի առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում։ 

«Նույնիսկ եթե նայում ենք աշխատավարձի թվերին, ապա աշխատավարձի աճ գրեթե չկա, պետական հատվածում` 2,2 տոկոս, մասնավոր հատվածում` 0,4 տոկոս, սա անվանական աշխատավարձն է, և եթե գնաճը հաշվում ենք, ապա տեղի է ունեցել իրական աշխատավարձի անկում, այսինքն` առկա է բնակչության մասսայական աղքատացում, աղքատության տեսակարար կշռի ավելացում, ինչն, ի դեպ, փաստում են նաև միջազգային դոնորները և Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումներն համենայնդեպս այդպիսին էին»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանի կարծիքով` եթե փորձենք դրական գործոնների շարք նկարագրել, ապա այդտեղ տնտեսական որոշակի կայունացում կարող է տեղի ունենալ։ Եթե առաջիկա քաղաքական գործընթացները, նախընտրական, ընտրական և հետընտրական զարգացումները լինեն հնարավորինս անցնցում, կարող է նվազել անորոշությունների ռիսկերի մակարդակը ներդրողների համար, իսկ եթե բացասական զարգացումներ լինեն, ապա անիմաստ կլինի խոսել ներդրումային վերընթաց կորերի մասին։ 

Քանի որ փետրվարն ուներ մեկ օր ավելի, ՀՀ տնտեսությունը համարյա վերականգնվել է. նախարար

«Պետք է նկատի ունենալ, որ պատերազմից հետո ստեղծված անվտանգային լուրջ խոցելիություններն ու դեֆիցիտներն  անհրաժեշտ է վերականգնել, այսինքն` պաշտպանական համակարգի, ռազմական ուժի, բանակի, պաշտպանական ամրությունների հետ կապված հավելյալ լուրջ ծախսեր են անհրաժեշտ, իսկ ռազմական ծախսերն ըստ էության հանորդ են տնտեսական աճից ու արտադրողականությունից։ Ինչ–որ տեղ ռեսուրսների քողարկված, անտեսանելի արտահոսքեր են լինելու, ինչն ուզած թե չուզած` պետք է այս կառավարությունն անի։ Սպառազինությունների համալրումը սովորաբար արվում է պարտքի հաշվին, բայց բոլոր դեպքերում որոշակի ուղղություններով, այնուամենայնիվ, պետք է կատարել ուղղակի բյուջետային ծախսեր»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանի գնահատմամբ` եթե կառավարությունն իսկապես իրականացնի աշխատատեղերի ստեղծման, խթանման, փոքր և միջին բիզնեսի աջակցության լայնածավալ ռեֆորմներ, հարկային թուլացումներ, գուցե հնարավոր կլինի իրավիճակը փոխել ու նպաստել կենսամակարդակի աճին և սոցիալական վիճակի բարելավմանը։

ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները

Տնտեսագետի համոզմամբ` ներկա իրավիճակում դժվար է հավատալ, որ այսքանից հետո գործող կաբինետն ի վիճակի է նման քաղաքականություն վարել։        

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021 թվականի մարտի 25 –ի դրությամբ։ 

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան