Ոստիկանությունը Դեմիրճյան փողոցից 6 անձի է բերման ենթարկել

Դեմիրճյան փողոցը փակ պահած «Ազատագրում» նախաձեռնության անդամները հրաժարվել են բացել փողոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը 6 անձի է բերման ենթարկել Երևանի Դեմիրճյան փողոցից։ Տեղեկությունը հայտնում է mrvozni տելեգրամյան ալիքը։

Նշենք, որ Դեմիրճյան փողոցը Հայրենիքի փրկության շարժման անդամները փակել էին` վրաններ տեղադրելով։ Սակայն այսօր շարժումը հայտարարեց, որ փողոցը բացում են, սակայն «Ազատագրում» նախաձեռնության անդամները հրաժարվել են հեռանալ այնտեղից։

Ոստիկանությունը նրանց ժամանակ է տվել, որպեսզի հեռացնեն վրանները, և նախատեսված ժամանակը լրանալուց հետո բերման են ենթարկել նրանց (այդ թվում` մեկ աղջկա)։

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր հայտարարել էր նաև, որ այսուհետ մարզային այցեր են ունենալու։

Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։