ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Սահմանամերձ Որոտան բնակավայրում այսօր ծառատունկ է իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը:
«Սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։ Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք` մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ հրադադարարից հետո սահմանազատման աշխատանքների հետևանքով Որոտանը սահմանամերձ համայնք է դարձել։
Դեռ փետրվարի կեսին հայտնի դարձավ` Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։ Համայնքների ցանկը, սակայն, ավելի ուշ ընդլայնվեց։