Վարանդայի շրջանից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօրվա որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Ալիևը հակահայկական տրամադրություններ է հրահրում նաև այլ մահմեդական երկրներում. Արցախի ԱԳՆ

Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ երեկ իրականավրած որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել։

Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։