ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Թբիլիսիում պարետային ժամի դեմ ակցիայի մասնակիցները փակել են Ռուսթավելի կենտրոնական պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:
Հանրահավաքը կազմակերպել է «Ամոթ է» երիտասարդական կազմակերպությունը, որի մասնակիցներն ակտիվորեն հանդես են գալիս տեղաշարժի սահմանափակման դեմ, որը գործում է նոյեմբերից և կիրառվում է ժամը 21:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանք պարբերաբար անհնազանդության ակցիաներ են անցկացնում տարբեր քաղաքներում:
Մինչ խորհրդարանի մոտ հավաքվելը մասնակիցները երթով անցել են Թբիլիսիի փողոցներով։ Նրանք «Ոչ երկու հազար լարի տուգանքներին», «Կորչի պարետային ժամը» գրառումներով պաստառներ են բռնել։ Ակցիայի մասնակիցների մի մասը մոտոցիկլներով, հեծանիվներով հասել է պողոտա:
Ցույցեր Թբիլիսիում` Պոզների այցի պատճառով. հաղորդավարը ստիպված լքել է քաղաքը. տեսանյութ
Պարետային ժամը Վրաստանում գործում է 2020 թվականի նոյեմբերից, ժամը 21:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այն մտցվել է համաճարակաբանական իրադրության վատթարացումից հետո: Պարետային ժամի խախտման համար տուգանքը կազմում է 2 հազար լարի (600 դոլար)։