Ադրբեջանցիները «դաբրո չեն տալիս»` գնանք, կովերին գտնենք. Շուռնուխից 6 անասուն է անհետացել

Շուռնուխ համայնքի ղեկավարը նշում է` ադրբեջանցիներն ասել են, որ եթե գտնեն կովերին, հետ կուղարկեն։ Անհետացած 7 կովերից մեկը հետ է եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից 3 օր առաջ մառախուղի հետևանքով 7 կով է անհետացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ անհետացած կովերից 1-ը հետ է վերադարձել, 6-ն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք։

Սյունիք չի կարող թուրքի ոտք մտնել. Շուռնուխի սահմանին մեծ եռագույնն է ծածանվում․ տեսանյութ

«Խիտ մառախուղ էր, կովերն էլ հավանաբար խոտի ուղղությամբ ներքև` ադրբեջանական կողմ են գնացել, կորել։ Խնդրի մասին հայտնել ենք սահմանապահներին, բայց ադրբեջանցիները «դաբրո չեն տալիս», որ գնանք, որոնենք»,–ասաց Արշակյանը։

Նրա խոսքով` ադրբեջանցիները սահմանապահներին ասել են միայն, որ եթե գտնեն կովերին, հետ կուղարկեն։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Զոհրաբյանի խոսքով` Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխ- Կապան ճանապարհից 500 մետր հեռավորության վրա։ ԱԺ պատգամավորը խնդրի առնչությամբ դիմել էր նաև Արցախում ռուս խաղաղապահ անձնակազմի հրամանատար Ռուսլան Մուրադովին։

«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ