ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Մոսկվան հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին է կողմ։ Լրագրողների հետ զրույցում այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Գերիների փոխանակման աշխատանքը, բնականաբար, պետք է իր ավարտին հասնի։ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին` աջակցելով, որ ի վերջո, կյանքի կոչվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»»,–ասել է դեսպանը։
Նշենք, որ հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում վերադարձնել բոլոր գերիներին, այդ թվում ՝ մարտական գործողությունների ավարտից հետո գերի ընկած Շիրակից զորակոչված մի խումբ զինծառայողներին։
Մինչ այս գերիների փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, որոնց շրջանակներում հայրենիք են վերադարձել շուրջ 70 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ 200 գերի ունենք։
Արտակ Դավթյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին. քննարկվել է նաև գերիների հարցը