Պարգև սրբազանն այցելել է Գանձասարի վանք

Գանձասարում սրբազան հայրերը աղոթել են գերիների` շուտափույթ հայրենիք վերադարձման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել են Արցախի Գանձասարի վանք։ Տեղեկանում ենք Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Պարգև սրբազանն այցելել է Գանձասարի վանք

«Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սրբազան հայրերը մասնակցել են Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գանձասարում սրբազան հայրերը նաև աղոթել են Հայաստանի և Արցախի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների` շուտափույթ հայրենիք վերադարձման համար։

Ինչու է Պարգև սրբազանը հեռացել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից

Նշենք, որ 2020-ի դեկտեմբերի 27-ին նույնպես Պարգև սրբազանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել էր նաև Դադիվանք, հետո նաև ռուս խաղապահ զորքի հոգևորականների հետ այցելել Գանձասարի վանք։

Հիշեցնենք` հունվարի 21–ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։