ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։
Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը»,–նշված է թանգարան–ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։
Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատգամավորն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին Հարություն Մարությանը անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր նվիրեց պատգամավորին:
Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր