Դոնի Ռոստովի թանգարաններից մեկում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն կբացվի

Ցուցադրության վայրը Ռուսաստանի ամենամասշտաբային ցուցահանդեսային համալիրն է համարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մուլտիմեդիոն ցուցադրություն կբացվի ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի «Ռուսաստանն իմ պատմությունն է» թանգարանում։ Այն կկրի «Ոչ ցեղասպանությանը» խորագիրը։

Ցուցադրությունը կգործի ապրիլի 11-25-ը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Դոնի Ռոստովի հայ երիտասարդական միության ջանքերով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Դոնի Ռոստովի հայ համայնքի հետ համատեղ:

Դոնի Ռոստովի թանգարաններից մեկում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն կբացվի

Ցուցադրության վայրը Ռուսաստանի ամենամասշտաբային ցուցահանդեսային համալիրն է համարվում։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երևանում երթ է լինելու է դեպի Ծիծեռնակաբերդ։

Ապրիլի 24-ին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։ Թուրքիան մինչ օրս չի ընդունել իր կատարած եղեռնագործությունը։

Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկներ, այդ թվում Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Գերմանիան, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Շվեյցարիայի, Կանադայի, Լեհաստանի խորհրդարանները։