Անհետ կորածների և աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Զհված և անհետ համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարար ջոկատների երեկ` ապրիլի 2–ին իրականացված որոնումներն արդյունք չեն տվել:

«Մամ, մինչև չգնամ, կռիվը չի վերջանա». Եռաբլուրում հետմահու պարգևատրեցին Հայկազ Մկրտչյանին

Տեղեկացվում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Նշենք, որ զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է: