Ալիևը հակահայկական տրամադրություններ է հրահրում նաև այլ մահմեդական երկրներում. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ–ն հայտնում է, որ Ալիևը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական  երկրների հասարակություններում:  Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ–ն` անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին։

Պետք է թույլ չտանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հարցով: Նրա խոսքով` այժմ «ադրբեջանական Զանգեզուրը» խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր, քանի որ այնտեղով անցնող տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը:

«Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ»,–նշված է Արցախի ԱԳն–ի հայտարարության մեջ։

Պանթուրքիստական ծրագրերի թիրախը Ռուսաստանն է. Բաբայանը` Թուրքիայի նպատակների մասին

Նշվում է նաև, որ Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով  տեղափոխում է  պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին:

Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով: