ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսյան մարտերում զոհված կապիտան Աշոտ Միքայելյանի որդին։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության աշխատակից Ալվինա Հարությունյանը։
Աշոտը 2020 թվականի սկզբին էր ամուսնացել։ Կնոջը` Սյուզիին, երկար էր փնտրել, ասում էր` իր կյանքի ամենալուսավոր կետն է։ Սպասում էին առաջնեկին, երբ նա զոհվեց։
Վանաձորի ծննդատան բակում Սյուզիին և նորածնին դիմավորել են Աշոտի ծառայակից ընկերները։ Նրանք երգել են Հայաստանի Հանրապետության օրհներգը։
«Վստահ եմ` անվախ Աշոտը հպարտ է իր տղաներով։ Խաղաղ մանկություն փոքրիկ Դավիթին»,– գրել է Ալվինան։
Հիշեցնենք` Sputnik Արմենիան հուլիսյան մարտերի օրերին զրուցել էր զոհված կապիտանի հարազատների ու ընկերների հետ։ Նրանք պատմել էին Աշոտի անվախ բնավորության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո ու չիրականացած երազանքների մասին։
Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին. լուսանկար